25 Նոյեմբերի 2004, 1615 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման-վերակառուցման աշխատանքների իրականացման ապահովման՝ 28,249.4 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների գնման այլ ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների համաձայն 2004 թվականի ապրիլի 1-ից մատակարարվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների թանկացման հետևանքով լրացուցիչ՝ 14,100.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր» հոդվածով) և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինտերնետային կապուղիների գործող համակարգի շահագործման՝ 14,000.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) ֆինանսավորմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գծով նախատեսված հատկացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: