5 Հունիսի 2008, 564 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 377-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «1554» թիվը փոխարինել «1543» թվով, իսկ «523» թիվը` «512» թվով.
2) որոշման հավելվածի N 1 աղյուսակի`
ա. «ընդամենը» տողում «1554» թիվը փոխարինել «1543» թվով, իսկ «523» թիվը` «512» թվով,
բ. «Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարան» տողի «ընդամենը» և «տարկետման իրավունքով» սյունակներում «20» և «20» թվերը համապատասխանաբար փոխարինել «9» և «9» թվերով.
3) որոշման հավելվածի N 2 աղյուսակի «Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան» տողի 3-րդ և 4-րդ սյունակներում «20» և «20» թվերը համապատասխանաբար փոխարինել «9» և «9» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։