Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 550 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 582-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, որոշման N 3 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.

2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, «ա» և «բ» կետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում և որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերով, որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով, իսկ որոշման մեջ և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը` «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հավատարմագրման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 508-Ն որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, իսկ նույն հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1230-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 582-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։