29 Մայիսի 2008, 549 - Ն
ԸՍՏ ԳԵՏԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումն ըստ 14 խոշոր գետային ավազանի` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը` համաձայն N 2 հավելվածի.
3) օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական ջրային պաշարը և ազգային ջրային պաշարն ըստ ջրավազանային կառավարման տարածքների` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տարածքի գետային ցանցի բնութագրիչ առանձնահատկությունները, ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսներն ըստ ջրավազանների` համաձայն N 4 հավելվածի.
5) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում միջին և հաշվարկային ապահովությունը տարիներին, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը` համաձայն NN 5-10 հավելվածների.
6) Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում միջին և հաշվարկային ապահովությունը տարիներին, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը` համաձայն NN 11-16 հավելվածների.
7) Սևան-Հրազդան ջրավազանային կառավարման տարածքի ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում միջին և հաշվարկային ապահովությունը տարիներին, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը` համաձայն NN 17-22 հավելվածների.
8) հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում միջին և հաշվարկային ապահովությունը տարիներին, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը` համաձայն NN 23-28 հավելվածների.
9) հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում միջին և հաշվարկային ապահովությունը տարիներին, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը` համաձայն NN 29-34 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: