Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2008, 607 - Ա

«ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԷՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Վարդանանց փող., 2-րդ փակուղի, շենք 4, բն. 20 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց պող., 2-րդ նրբ., N 2) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: