Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 1611 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) թռիչքային գործունեության սերտիֆիկացման վարչությունը բաժանելու միջոցով ստեղծել թռիչքային ստանդարտների վարչություն ու օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն.

բ) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը վերանվանել հաշվապահական հաշվառման բաժին.

գ) ստեղծել իրավաբանական բաժին:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույթների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչությունները կարող են ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի բաժինները, բացառությամբ առաջին բաժնի, կարող են ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: