Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2008, 605 - Ա

«ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԷՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Վարդանանց փող., 2-րդ փակուղի, շենք 4, բն. 20 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց պող., 2-րդ նրբ., N 2) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: