19 Հունիսի 2008, 604 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաuտանի Հանրապետության մաքuային oրենuգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մաuի «բ» կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կողմից 2007 թվականի հունիսի 27-ի N C 11575 մաքսային հայտարարագրով ներմուծված քրոմոտոգրաֆիական սարքավորումների (UV դետեկտոր L 7400, մխոց L 7100, ինտերֆեյս D 7000, FP 1520 ֆլյուրեսցենտ դետեկտոր) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը: