Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 1609 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) միավորել լեռնատեխնիկական հսկողության և քիմիական հսկողության բաժինները և ստեղծել լեռնաքիմիական տեխնիկական հսկողության բաժին.

բ) միավորել էլեկտրամեխանիկական և գազասարքավորումների հսկողության ու վառելիքի օբյեկտների և տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման հսկողության բաժիններն ու ստեղծել գազասարքավորումների և վառելիքի կառույցների տեխնիկական հսկողության բաժին.

գ) միավորել Շիրակի մարզային տեխնիկական հսկողության, Սյունիքի մարզային տեխնիկական հսկողության, Լոռու և Տավուշի միջմարզային տեխնիկական հսկողության ու Գեղարքունիքի մարզային տեխնիկական հսկողության բաժինները և ստեղծել միջմարզային տեխնիկական հսկողության բաժին.

դ) կաթսայատեղակայանքների և ամբարձիչ սարքավորումների հսկողության բաժինը վերանվանել կաթսայատեղակայանքների և ամբարձիչ կառույցների տեխնիկական հսկողության բաժին.

ե) տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժինը վերանվանել նորմատիվ ակտերի մշակման և տեղեկատվական բաժին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: