12 Հունիսի 2008, 587 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի գյուղական համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար (յուրաքանչյուր համայնքին 50.000.00 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 100.000.00 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 10-օրյա ժամկետում ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրերը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի գյուղական համայնքների ղեկավարների հետ: