Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 135 - Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքերը, շինությունները և այլ գույքը հետ վերցնել ու դրանք նվիրաբերել Վանաձորի քաղաքային համայնքին` մշակույթի կենտրոն ստեղծելու համար:

2. Լուծարել «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին `ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը:

4. «Վանաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքը նույնպես նվիրաբերել Վանաձորի քաղաքային համայնքին՝ ստեղծվելիք մշակույթի կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 

Արխիվ

2024

2023