Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2008, 582 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման և նույն շենքի հիմնանորոգման նպատակով Արթիկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 37,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), այդ թվում՝

1) Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման համար՝ 300.0 հազ. դրամ` 2008 թվականի առաջին կիսամյակում.

2) Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների համար` 36,700.0 հազ. դրամ` 2008 թվականի երրորդ եռամսյակում:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր