12 Հունիսի 2008, 581 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի նոր վարչական շենքի շինարարության ավարտման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 125,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):