14 Հոկտեմբերի 2004, 1603 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1358-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 814-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 272 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Ստեփանավանի կարի ԱՄ» Արմանիսի տեղամասի պետական սեփականություն հանդիսացող գույքը մասնավորեցնել մրցույթով:
1.2. Սահմանել «Ստեփանավանի կարի ԱՄ» Արմանիսի տեղամասի պետական սեփականություն հանդիսացող գույքի գնահատված արժեքը` 272 հազ. դրամ:
1.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը`
136 հազ. դրամ:
1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
1.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության գույքի վաճառքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.7. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 5018 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարենէկոտեխ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սամվել Սուրենի Գալստյանին (այսուհետ՝ գնորդ)` անվանափոխելով «Պարենէկոտեխ» փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել «Պարենէկոտեխ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 4997 հազ. դրամ, որը համապատասխանում է 4997 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Սահմանել «Պարենէկոտեխ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 4997 հազ. դրամ:
2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1500 հազ. դրամ:
2.5. «Պարենէկոտեխ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 21 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 21 հազ. դրամ:
2.6. «Պարենէկոտեխ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:
2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 3078 հազ. դրամ գնահատված արժեքով «Ախուրյանի ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` Թալինի տեղամասի գույքը (ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղ. Թալին) մասնավորեցնել մրցույթով:
3.2. Սահմանել Թալինի տեղամասի գույքի գնահատված արժեքը` 3078 հազ. դրամ:
3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը`
770 հազ. դրամ:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:
3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.7. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 882-Ն որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1358-Ն որոշման 9.1 - 9.4-րդ կետերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու և գույք օտարելու մասին»
N 814-Ա որոշման 2.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3. Հաշվեկշռային մեթոդով 302 հազ. դրամ գնահատված Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Հ. Շահինյան 1) մասնավորեցնել մրցույթով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել անավարտ շինարարությանը հատկացված 0.0876 հեկտար հողամասի` վարձակալության իրավունքով տրամադրումը մրցույթով հաղթողին»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: