29 Մայիսի 2008, 504 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1. տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում».
2) որոշման հավելվածով հաստատված կանոնադրության 10-րդ կետի «ժ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին պարբերությամբ.
«4.1. տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։