5 Հունիսի 2008, 557 - Ն
«ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՍՆՆԴԱ ՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 4-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ վերապահելու մասին» N 149 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: