Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 1594 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «հիվանդանոցի շենք», «կապի շենք», «դեղատան շենք» տողերով` առանձնացնելով «Արտուշ» ԱՁ-ին սեփականաշնորհված 30.7 քառ. մետր տարածքը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։