Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2008, 544 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական և «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունների միջոցով Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 200,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`

1) «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը հատկացնելու համար` 110,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 55,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 88,000.0 հազ. դրամ.

2) «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությանը հատկացնելու համար` 90,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 45,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 72,000.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարները «Ջավախք» հայրենակցական միություն» բարեգործական և «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպություններին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա` դրանցով սահմանելով, որ`

1) պայմանագրով հատկացվող նվիրաբերության պայման է հանդիսանում Ջավախքի ներքին դպրոցների վերանորոգման աշխատանքների իրականացումը.

2) նվիրաբերության միջոցները հատկացվելու են դպրոցների անհրաժեշտ վերանորոգումների համար փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի և անհրաժեշտ հիմնավորումների առկայության պայմաններում: