Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 540 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 41-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «հունիսի» բառով.

2) 69-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.

3) 88-րդ կետի`

ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքների և չափանիշների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,

բ. 4-րդ սյունակում «հուլիսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով.

4) 110-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.

5) 112-րդ կետի`

ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման պետական ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,

բ. 4-րդ սյունակում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023