Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 539 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի

N 882-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Վանաձոր քաղաքի Թումանյան 14 հասցեում գտնվող նախկին քրեակատարողական հիմնարկի` 2005,06 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) (հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Թումանյան 14) օտարել մրցույթով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 20-ին գույքի գնահատված արժեքը` 9987 հազ. դրամ,

բ. մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 9987 հազ. դրամ,

գ. որ մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,3920 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. մրցույթում հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 293520 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով։

3) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա. օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով։

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։

5) Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը վճարել «Վանաձորի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք), որպես գույքի առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:

1) Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի վաճառքի մեկնարկային գինը` 2008 թվականի ապրիլի 14-ի դրությամբ գնահատված արժեքի չափով` համաձայն հավելվածի։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

3) Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ 10-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը։

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։