18 Նոյեմբերի 2004, 1582 - Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, 53-րդ հոդվածի 1-ին կետով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: