Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 522 - Ն

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՅԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՊԱՏԻ, ԱԼԱՇԿԵՐՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈԼԱՔԱՐԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2008 թվականի հունիսի 1-ին կայանալիք` Շիրակի մարզի Նահապետավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Վարդավանքի գյուղական համայնքի ղեկավարի, 2008 թվականի հունիսի 15-ին կայանալիք` Արարատի մարզի Ռանչպարի, Արևշատի, Այգավանի գյուղական համայնքների ղեկավարների, 2008 թվականի հունիսի 22-ին կայանալիք` Արմավիրի մարզի Նորապատի, Ալաշկերտի, Գեղարքունիքի մարզի Զոլաքարի, Գեղամաբակի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4.556.650 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 1.408.153 դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Շիրակի մարզի Նահապետավանի, Սյունիքի մարզի Վարդավանքի, Արարատի մարզի Ռանչպարի, Արևշատի, Այգավանի, Արմավիրի մարզի Նորապատի, Ալաշկերտի, Գեղարքունիքի մարզի Զոլաքարի, Գեղամաբակի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: