Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2004, 1574 - Ն

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` յուրաքանչյուր տարի հաշվարկել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի ֆինանսավորման համար պահանջվող գումարները և դրանք արտացոլել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծերում: