Կառավարության որոշումներ

5 Հունիսի 2008, 554 - Ա

«ԴԻԶԱԿ-ՃԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 110-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«Դիզակ-Ճար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Արարատ, Սպանդարյան 2) տալ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: