18 Նոյեմբերի 2004, 1559 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
որոշմամբ հաստատված` «Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակում`
ա) Բ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) տարբերակը լրացնել նոր` Դ հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: