8 Մայիսի 2008, 502 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
1) եկամուտների գումարն ավելացնել 198,023.4 հազ. դրամով.
2) ծախսերի գումարն ավելացնել 198,023.4 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին շենքեր հանձնելու մասին» N 1041 և 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Որպես նվիրաբերություն շենք ընդունելու և այն, որպես գույքային ներդրում, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամին փոխանցելու մասին» N 1448-Ա որոշումների` Հայաստանի Հանրապետության անունից, որպես գույքային ներդրում, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին և «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամին հանձնված շենքերի փոխանակության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների փոխհատուցման նպատակով Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 198,023.4 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով հատկացվող գումարը Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից, որպես գույքային ներդրում, տրամադրվում է`
1) «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին` 61,641.4 հազ. դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 2008 թվականի ապրիլի 23-ի դրությամբ առաջացած հարկային պարտավորության փոխհատուցում.
2) «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամին` 136,382.0 հազ. դրամ` որպես ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 2008 թվականի ապրիլի 23-ի դրությամբ առաջացած հարկային պարտավորության փոխհատուցում (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 75,993.3 հազ. դրամ, և շահութահարկի գծով` 60,388.7 հազ. դրամ):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: