22 Մայիսի 2008, 490 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 212-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված հանձնաժողովի անհատական կազմում «Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)» բառերով, իսկ
«Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը` «Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։