Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 531 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը, Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաuտատել`

1) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյuմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյuմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: