22 Մայիսի 2008, 485 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը,
կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին,
կրթության ոլորտին վերաբերվող ցուցանիշների հրապարակումը».
2) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա», «ժբ» և «ժգ» կետերով.
«ժա) նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը.
ժբ) կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին.
ժգ) կրթության ոլորտին վերաբերվող ցուցանիշների հրապարակումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: