22 Մայիսի 2008, 482 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1535-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Գավառի պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1535-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 717-Ն որոշման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: