Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 133 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1611-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 10-03 և 14-06 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 hավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի 2004 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 12380,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 3 հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Արխիվ

2024

2023