Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 463 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ, ՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետից հանել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով,» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով,» բառերը.

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ`

1) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի`

ա. կառուցվածքային uտորաբաժանում հանդիuացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 11 հաuտիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 5 հաuտիքային միավոր,

բ. կառուցվածքային uտորաբաժանումներ հանդիuացող անձնակազմի կառավարման բաժինը, ընդհանուր բաժինը և տնտեսական բաժինը կարող են ունենալ 3 հաuտիքային միավոր.

2) նախքան վերակազմակերպումը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` մինչև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկելը:».

3) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային uտորաբաժանումներ

1. Վարչություններ

Իրավական ապահովման վարչություն

Ֆինանսաբյուջետային վարչություն

Կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչություն

Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն

2. Բաժիններ

Մոնիթորինգի բաժին

Անհատական (անձնավորված) հաշվառման բաժին

Միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Տնտեսական բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: