8 Մայիսի 2008, 459 - Ն
ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 140-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը` համաձայն N 2 հավելվածի.
3) խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում հաստատել անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի և երեխային իր բնակության վայրում այցելելու ուղեգրի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: