Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2008, 458 - Ն

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։