Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 455 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 1457-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային» բառերով.

2) 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այuուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այuուհետ` ծառայություն)» բառերով.

3) 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում «հիմնադրամի» բառը փոխարինել «ծառայության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: