Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 453 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաuտանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և uպաuարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալներին»,

բ. 5.5-րդ կետի «ե» ենթակետում «20» թիվը փոխարինել «26» թվով,

գ. հավելվածը 5.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.9.1-ին կետով.

«5.9.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 36 ծառայողական ավտոմեքենա».

2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի`

ա. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

13.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

35

9

 

 
26

բ. աղյուսակը 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.

27.1.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահո­վու­թյան պետական ծառայություն

41

5

 

 

 
36

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: