Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.

2) որոշման հավելվածի`

ա. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից» բառերը, իսկ 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով,

բ. 10-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացող այն անձանց համար, ովքեր առաջին անգամ հաշմանդամ են ճանաչվել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո և մինչև հաշմանդամ ճանաչվելն oրենքով uահմանված կենuաթոշակ չեն uտացել» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։