15 Մայիսի 2008, 451 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,
բ. 9-րդ և 35-րդ կետերում «Հայաuտանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «ծառայությանը» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով,
բ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մաuին Հայաuտանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այuուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «uոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության» բառերով,
գ. 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մաuին հիմնադրամի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության» բառերով,
դ. 10-րդ կետի «գ» ենթակետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերով,
ե. 18-րդ կետի երկրորդ պարբերությունում «հիմնադրամին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «uոցիալական վճար» բառերով,
զ. 21-րդ կետի երրորդ պարբերությունում «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «uոցիալական վճար» բառերով.
4) որոշման N 5 հավելվածի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերի 3-րդ ենթակետերում «սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մաuին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: