Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 450 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 41-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 18-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու մասին» N 41-Ն և մարտի 18-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալները կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տրամադրելու մասին» N 350-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։