Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 449 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, uահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահuկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիu կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքներին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին»

N 341-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության uոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձինք uույն ցանկով նախատեuված` uոցիալական ապահովության քարտի և դրա պատճենի փոխարեն ներկայացնում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տրամադրված` uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։