Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 1551 - Ն

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով խաղալիքների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և խաղալիքների օգտագործման ժամանակ երեխաներին ու շրջապատի անձանց վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել խաղալիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատել խաղերի և խաղալիքների արտադրության ու իրացման սանիտարական կանոնները և նորմերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 2 տարի հետո։