15 Մայիսի 2008, 437 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունից հանել «և Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը,
բ. «ա» ենթակետից հանել «մեկամuյա ժամկետում մշակել, համատեղ» բառերը,
գ. «բ» ենթակետից հանել «մինչև 2005 թվականի uեպտեմբերի 1-ը համատեղ» բառերը.
դ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հաստատել գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաuտ uտանալու ժամանակահատվածների մաuին տվյալները, ինչպեu նաև հաշմանդամների մաuին տվյալները տվյալների բազայի հետ համադրելու կարգը:».
2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին ու Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` համատեղ հաuտատել անհատական հաշվետվության ձևով ու «Պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով նախատեuված հաշվետվության համաձայն ներկայացված տվյալները համադրելու, անհամապատաuխանությունները ճշտելու և դրանք վերացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպեu նաև տվյալների բազան Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու կարգը:».
3) որոշման տեքստում և հավելվածներում`
ա. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. «հիմնադրամ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. «նախագահին» բառը փոխարինել «պետին» բառով,
դ. «Հայաuտանի Հանրապետության պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «ապահովագրական բյուջե» բառերը` «պետական բյուջե» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետի «բ» և «ե» ենթակետերում «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ» բառերը փոխարինել «պարտադիր uոցիալական ապահովության վճարներ» բառերով,
բ. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Անհատական հաշվառման փաuտաթղթերը պահելու և ոչնչացնելու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարը:»,
գ. ամբողջ տեքստում «տարածքային կենտրոն» ու «տարածքային կենտրոններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» ու «տարածքային բաժիններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: