Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2004, 1537 - Ն

ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» ենթակետի կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող` գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների նկատմամբ հողի հարկից 50 տոկոսի չափով ազատման արտոնությունը կիրառվում է այն հողերի մասով, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված` հողերի նպատակային նշանակությամբ օգտագործման նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: