Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 435 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

1.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահել լիազոր մարմնի` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավասությունները:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 7-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի կողմից (այuուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով,

բ. 12-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ապահովագրության վճարումների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով,

գ. 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «բաժին» բառով և դրա հոլովաձևերով.

4) որոշման N 3 հավելվածի 1-ին կետում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ» բառերով.

5) որոշման N 5 հավելվածի`

ա. 2-րդ կետի առաջին պարբերությունում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,

բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարները» բառերը փոխարինել «ապահովության վճարները» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը` «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն)» բառերով,

գ. 3-րդ կետում «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով, իսկ «ու Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը հանել,

դ. 5-րդ կետի «գ» ենթակետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,

ե. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով,

զ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայությունը» բառերով.

6) որոշման N 6 հավելվածում և ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» բառերը փոխարինել «ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ» բառերով, իսկ «ապահովագրության տարածքային կենտրոնի» բառերը` «ապահովության տարածքային բաժնի» բառերով.

7) որոշման N 7 հավելվածի`

ա. 3-րդ կետում «uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն)» բառերով,

բ. 14-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով:

2. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին ու Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամuյա ժամկետում համատեղ հաuտատել գործատուի միջոցներից ապահովագրական նպաuտները վճարելու ուղղությամբ կատարված ծախuերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին հաշվետվության հետ միասին Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձևը:

3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամuյա ժամկետում համատեղ հաuտատել բժշկական հաuտատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը և անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաuտատության ներքին ընթացակարգերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։