Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2008, 436 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                                          «Հավելված N 2

                  ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

                «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ

                ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Գևորգյան- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

 Գ. Սարգսյան- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 Տ. Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարար

 Ն. Երիցյան- ՀՀ էկոնոմիկայի նախարար

 Դ. Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար

 Վ. Սողոմոնյան- «Ֆերմերների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 Կ. Նազարյան- «Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 Ա. Ոսկանյան- «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 Ա. Հովհաննիսյան- «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: