11 Փետրվարի 2004, 131 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբի «04. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2002-2004 թվականների պետական ծրագրի իրականացման գծով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների բաշխումն ըստ մարզերի` համաձայն հավելվածի: