Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 1533 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

որոշմամբ հաստատված նախահաշվի`

ա) 1-ին կետի «ա» ենթակետում «276,200.0» թիվը փոխարինել «248,082.0» թվով.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

 թ) Ֆրանսիական «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսի և 10 տրոլեյբուսի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորում 28,118.0

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։