17 Ապրիլի 2008, 381 - Ն
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում «Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ներդրումային ծրագրով իրականացվող «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի, Վարդաբլուրի, Ձորագետի, Ամրակիցի, Վահագնիի, Անտառամուտի, Կուրթանի, Դարպասի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների, և տարբեր նպատակային նշանակության 0.9 հեկտար հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում`
1) Լեռնապատի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 0.05 հեկտար` համաձայն N 1 հավելվածի.
2) Վարդաբլուրի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.09 հեկտար` համաձայն N 2 հավելվածի.
3) Ձորագետի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.075 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.
4) Ամրակիցի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.175 հեկտար` համաձայն N 4 հավելվածի.
5) Վահագնիի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.1 հեկտար` համաձայն N 5 հավելվածի.
6) Անտառամուտի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 0.1 հեկտար` համաձայն N 6 հավելվածի.
7) Կուրթանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.18 հեկտար` համաձայն N 7 հավելվածի.
8) Դարպասի գյուղական համայնքի բնակավայրերի հողերից 0.13 հեկտար` համաձայն N 8 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: