Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2004, 1521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: