Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2008, 387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հաստիքների առավելագույն թիվը հաստատելու մասին» N 588-Ն որոշման 1-ին կետով հաստատված աղյուսակի վերջին սյունակում`

1) «որից` պետի տեղակալներ» բառերը փոխարինել «որից` պետի տեղակալներ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ» բառերով.

2) «4» թվերը փոխարինել «5» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: